ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Առաջնայնությունը «Բարսելոնինն» է

Առաջնայնությունը «Բարսելոնինն» է
29.04.2016 | 09:53

«Բարսելոնը» գլխավորում է Մադրիդի «Աթլետիկոյի» քսանմեկամյա կիսապաշտպան Սաուլ Նիգեսին ձեռք բերելու մրցապայքարը: Ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Մանչեստր Յունայթեդն» ու «Տոտենհեմը», սակայն կատալոնյան ակումբը նրանց նկատմամբ ունի առավելություն, քանի որ 2013-ին «Բարսելոնից» «Աթլետիկո» գնացած Դավիդ Վիլյայի բացթողման պայմաններից մեկն էլ Սաուլին ձեռք բերելու առաջնահերթությունն է եղել: Հիշեցնենք, որ հենց Սաուլն էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայի» դարպասը խոցած ֆուտբոլիստը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ